Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
20.12.2012 | 17:00

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս. թ. դեկտեմբերի 21-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Հակոբյանց փողոցի, Արզումանյան փող. 16-34, Շինարարների փող. 15/2, Սիսակյան փող. 18-22 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 3969

Մեկնաբանություններ